«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ «Միայնակ գայլը» խնդիրներ ունի աչքերի, երիկամների եւ ողնաշարի հետ կապված, սակայն չի ցանկանում որեւէ բուժօգնություն ստանալ:

«Աչքերի, երիկամների, ճնշման հետ կապված խնդիրներ ունի: Բազմաթիվ անգամներ առաջարկել եմ դիմել պատկան մարմիններին, սակայն, նա չի ցանկանում գանգատներ ներկայացնել: Սակայն, վերջին մի քանի ամիսների ընթացքում դատական նիստերի ժամանակ ողնաշարի, ոտքի ցավի պատճառով չի կարողացել ոտքի կանգնել եւ դատարանաը նրան թույլ է տվել նստած խոսել: Նա սկզբից եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում: Նրա մոտ պլանային այցեր են կատարում, որպեսզի մատյաններում նշումներ անեն՝ իբր այցելել են: Քրեակատարողական հիմնարկը երբեմն հաղորդագրություն է տարածում եւ նշում, թե ինչ բուժօգնություն է տրամադրվում: Ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

Արայիկ Խանդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: