Ուրբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում գտնվող երկու հյուրանոցներ զինված հարձակման են ենթարկվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ անհայտ անձը զինված կողոպուտ է իրականացրել Հռոմի եւԿլոդ Պույեի փողոցներում գտնվող երկու հյուրանոցներում։ Միայնակ գործող չարագործին հաջողվել է թաքնվել։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Դեռ չի նշվում կողոպուտի հետեւանքով ստացված վնասի չափը։




























