Նովոսիբիրսկի բնակիչը իր կրծքի մեջ կողմնացույց է տեղադրել։ Սարքի վիբրացիան սկսվում է, երբ նա դեպի հյուսիս է շրջվում։ Տղամարդը որեւէ գործնական նպատակ չի հետապնդում, իր այդ արտասովոր արարքով նա ընդամենը ուզում է նոր զգացողություն ձեռք բերել՝ ուղղության զգացողությունը, հայտնում է «Ռոսբալտը»։
Երիտասարդը կողմնացույցն ամրացրել է պիրսինգի միջոցով։ Սարքը կարելի է հանել ու լիցքավորել։
«Մարդն ունակ է ընկալել իր շուրջը կատարվող իրադարձությունների միայն չնչին մասը։ Օրինակ կենդանիների մոտ առանձին զգայարաններ ավելի ուժեղ են զարգացած։ Ես միշտ ձգտել եմ ընդլայնել մարդկային մարմնի հնարավորությունները»,- այսպես է իր մտահղացումը բացատրել Դանիիլ Լիտկինը։
«Վիբրացիայի տեւողությունն ու հզորությունը կարգավորվում է, բացի դրանից վիբրացիան սկսվում է, երբ ես դեպի հյուսիս եմ շրջվում։ Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այլեւս չեմ զգա վիբրացիան ու դա կվերածվի ուղղության նոր զգացողության»,- հավելել է կողմնացույցի տերը։




























