Բրազիլացի քսանյոթ աղջիկներ` երկրի քսանյոթ նահանգներից, կմասնակցեն ամենամյա Miss Bumbum 2017 հետույքների մրցույթին: Daily Mail-ին վկայակոչելով` Life.ru-ն հաղորդում է, որ այս տարի կազմակերպիչները որոշել են սահմանափակում սահմանել հինգերորդ կետի չափի վրա` մրցույթին առավել «դասական ու էլեգանտ» երանգ հաղորդելու համար:

Առավելագույն թույլատրելի չափը 107 սմ-ն է (42 դյույմ): Դա նշանակում է, որ օրինակ, Քիմ Քարդաշյանը չէր կարողանա մասնակցել այս մրցույթին: Նրա հետույքը 109 սմ է:

Պարբերականը պատմում է մրցույթի մասնակիցներից մեկի մասին, ով հանուն մրցույթի, հեռացրել է իր հետույքի իմպլանտները: