Համացանցում հայտնվել է ֆրանսիական AMX-56 «Լեկլերկ» տանկի լուսանկարը` իր 140 միլիմենտարոնց թնդանոթով: ftr.wot-news բոլգում տեղադրված լուսանկարներում նկատելի են տանկի արտաքին առանձնահատկությունները, ներառյալ` երկար փողը, զենքի տրամաչափը եւ ավելի բարձր չափերով աշտարակները: Այս մոդիֆիկացիայի զարգացման մասին տեղեկություններ դեռ չկան, գրում է Lenta.ru-ն:

Նոր մարտական հատվածը` 140 մմ տրամաչափի թնդանոթով, ստացել է «Տերմինատոր» անվանումը: Այս տարբերակով տանկի քաշը 60 տոննա է: Նոր թնդանոթը ստեղծվել է Nexter կոնցերնի մասնաճյուղում` Բուրժայի մշակման ու արտադրության կենտրոնում: