ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մինչեւ շաբաթվա վերջ հայտնել ՀԴԲ նոր ղեկավարի անունը։ Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողներին, փոխանցում է AP-ն։

Այն հարցին հնարավոր է արդյոք, որ նա ՀԴԲ նոր ղեկավարի անունը հայտնի մինչեւ ուրբաթ ՝ մինչեւ իր առաջին օտարերկրյա այցելության մեկնելը, Թրամփը պատասխանել է, որ չի բացառվում։ Նշենք , որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը արդեն սկսել է հարցազրույցներ անցկացնել այդ պաշտոնի թեկնածուների հետ։ ՀԴԲ տնօրենի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։