«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը առողջական խնդիրներ ունի, սակայն, նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Արմեն Լամբարյանի ոտքի հրազենային վնասվածքը շատ բարդ է, տեւական ժամանակ նրան բուժօգնություն չի ցուցաբերվել եւ հիմա էլ որեւէ բուժօգնություն չի ցուցաբերվում»:
Պաշտպանի խոսքով, վերջին 5-6 ամիսների ընթացքում Արմեն Լամբարյանին այցելած բժիշկները նրան չեն հետազոտել, համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել. «Նրան այցելած բժիշկները միայն նրա ճնշումն են չափել»:
Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):



























