«Գազպրոմը»-ը մինչեւ տարեվերջ ծրագրում է ՉԺՀ-ի հետ ստորագրել Հեռավոր Արեւելքի շրջաններից գազի մատակարարման հիմնական պայմանները` «Սիբիրի ուժը» նախագծի զարգացման շրջանակում: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք պայմանավորվածություն ունենք, որ «Սիբիրի ուժը» նախագծի զարգացման շրջանակում, կսկսենք ուսումնասիրել Հեռավոր Արեւելքի շրջաններից գազատարներով Չինաստան գազի մատակարման հնարավորությունները», - ասել է նա: Միլլերի խոսքով` «նախնական տեխնիկական-տնտեսական հիմնավորումները ցույց են տվել, որ նախագիծը տնտեսապես նպատակահարմար է, իսկ տեխնոլոգիական առումով` իրագործելի: Որոշվել է նաեւ, որ Դալներեչենսկի շրջանում կարող են հատվել սահմանները»: «Այս տարվա կեսերին մենք եւ մեր չինացի գործընկերները կսկսենք Հեռավոր Արեւելքի շրջաններից գազի մատակարաման շուրջ կոմերցիոն բանակցությունները, մինչեւ 2017-ի վերջ ծրագրում ենք ստորագրել գազի մատակարաման հիմնական փաստաթղթերը», -նշել է «Գազպրոմ»-ի ղեկավարը` հավելելով, որ փաստաթուղթն իրավական պարտավորեցնող բնույթ կկրի: