Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պարել է այնտեղի հրապարակներից մեկում: Հանդիսատեսը տեսագրել է Կլիչկոյի պարը, հաղորդում է РЕНTV-ն:

Կիեւի քաղաքապետը մարզահագուստով աղջիկների հետ պարել է փողոցում տեղադրված բեմին ու երջանիկ ժպտացել:

Պաշտոնյայի պարը հիացրել է աղջիկներին: Ոմանք նույնիսկ տեսագրել են նրան: