«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը քայլակների օգնությամբ է շարունակում շարժվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակում դեռ դրական փոփոխություններ չկա, սակայն, նրան անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվում:
Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:




























