Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հրաշալի հարաբերություններ են, բայց նա շեշտել է, որ Անկարան չի հանդուրժի «տարածաշրջանում քուրդ զինյալների» ներկայությունը։

Վաշինգտոնում Էրդողանի հետ հանդիպումից առաջ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ երկրները լավ հարաբերություններ ունեն ու «մենք դրանք ավելի կբարելավենք», հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտնել է, որ երկու առաջնորդներին սպասում են «երկարատեւ ու լարված բանակցություններ»։

Երկու առաջնորդներն էլ հայտնել են երկրների միջեւ ամուր հարաբերությունների մասին։ Էրդողանը բացահայտորեն չի քննադատել քրդերին զինելու՝ ԱՄՆ-ի որոշումը, բայց հիշեցրել է, որ «ահաբեկիչները տարածաշրջանում ապագա չունեն» ։

Թուրքիայի նախագահը նաեւ Դոնալդ Թրամփին ընտանիքի հետ միասին հրավիրել է այցելել Թուրքիա։