Հրապարակված հաղորդագրություններից հետո, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին խնդրել է դադարեցնել հետաքննությունը ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ՝ Ռուսաստանի հետ կապերի առչնությամբ, Սպիտակ տունը նորից անցել է ճգնաժամային ռեժիմի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հայտարարություններն անհանգստության տեղիք են տվել Թրամփի՝ հետաքննությանը խանգարելու հնարավոր փորձերի առումով: Հետաքննությունը պետք է պարզեր՝ արդյոք եղել է Թրամփի նախընտրական շտաբի եւ Մոսկվայի միջեւ համաձայնություն՝ ԱՄՆ նախագահկան ընտրությունների վրա ազդելու նպատակով:
Սպիտակ տունը, սակայն, պնդում է, որ չնայած այն բանին, որ Թրամփը բացմիցս նշել է, որ Ֆլինը «ազնիվ մարդ է», նա Քոմիին երբեք չի խնդրել դադարեցնել հետաքննությունը:
The New York Times -ի հոդվածում նշվում է, որ Քոմիի հաշվետվությունը նրա պատրաստած «փաստագրական հետքի» մի մասն է՝ փաստաթղթերի, որոնք ենթադրաբար վկայում են Ռուսաստանի գործով Թրամփի կողմից ՀԴԲ-ի նկատմամբ ճնշման մասին:





























