Աշխարհի բոլոր երկրները պետք է միանան ջանքերին՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի ստեղծում թույլ չտալու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Քեյլին:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ամերիկացի դիվանագետը նախազգուշացրել է, որ պետությունները, որոնք Փհենյանին օգնում են միջուկային գերտերություն դառնալ, կարող են իրենք էլ պատժամիջոցների ենթարկվել:

«Դուք կա՛մ սատարում եք Հյուսիսային Կորեային, կա՛մ սատարում եք մեզ. ամեն ինչ սրան է հանգում»,- ասել է Հեյլին:

Նա հայտարարել է, որ երկրները պետք է ապահովեն գործող պատժամիջոցների ռեժիմը: Հակառակ դեպքում՝ նրանք ստիպված կլինեն պատասխան տալ իրենց գործողությունների համար: