Ֆրանսիական 3 ԼԳԲՏ կազմակերպություններ բողոքով դիմել են Միջազգային քրեական դատարան Չեչնիայում նույնասեռականներին ճնշելու բողոքով: Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի իրավապաշտպան Էթիեն Դեշուլյերին:

Բողոքում Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համարվում է «ցեղասպանության» «պատասխանատուն»  եւ «նույնասեռականներին ոչնչացնելու նպատակով խոշտանգման ճամբարների կազմակերպիչը»: Հայցն ուղարկվել է Mousse, «Կանգ ա՛ռ, մարդատյացություն» կազմակերպությունների եւ IDAHO-ի ֆրանսիական կոմիտեի կողմից:

Չեչնիայում նույնասեռականներին հետապնդելու կազմակերպված համակարգի մասին առաջին տեղեկությունը ապրիլի սկզբին հրապարակել է «Նովայա գազետան»: Ավելի ուշ պարբերականը հայտնել է Արգունում գաղտնի բանտի գոյության մասին, որտեղ պահում ու խոշտանգում են ենթադրյալ նույնասեռականներին: