Ավստրիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լի Թերները Վիեննայում արտասովոր հանդիպում է ունեցել՝ անկանխատեսելի ավարտով։ Դիվանագետն այցելել է Ավստրիայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող Լայնցեր Տիրգարտեն արգելոց։ Զբոսանքի ընթացքում նա հանդիպել է վարազի, հաղորդում է Newsru-ն։
Թերները մանրամասն պատմել է իր արկածների մասին Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կայքի իր բլոգում։ Արգելոցում Թերները տեսել է մոտ 25 մեծ ու փոքր վարազների խմբի, որն անցել է իրենից 100 մետր հեռավորությամբ գտնվող արահետով։ Երբ Թերները փորձել է հատել թավուտը, նա տեսել է վարազների եւս մեկ խմբի։
Հետո դեսպանը սկսել է հետ գնալ՝ առանց կտրուկ շարժումների։
Սակայն մեջքի հետեւում աղմուկ լսելով՝ դեսպանը հետ է շրջվել ու տեսել ուղիղ իր վրա սլացող, կախ գլխով վարազի։ «Նախկինում վարազների հարձակման փորձ չունենալով՝ ես վազեցի թաքստոց փնտրելով», - պատմել է դիվանագետը։
Նա նույնիսկ փորձել է ծառերի վրա մագլցել։ Թերները նշել է, որ վարազն իրեն նույնիսկ չի կպել, ստացած վանսվածքների համար մեղավոր է նա ինքը։ Դիվանագետ հրապարակել է կապված ձեռքի լուսանկարը։




























