Chanel ընկերությունը 1.460 դոլար արժողությամբ բումերանգ է վաճառքի հանել, որն առաջացրել է Ավստրալիայի բնիկների դժգոհությունը, հաղորդում է BBC-ն:

Նրանց ժառանգների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները հայտարարել են, որ ֆրանսիական ընկերությունը փորձում է գումար վաստակել ավստրալական ավանդական մշակույթից, ինչը վիրավորում եւ նվաստացնում է բնիկներին:

Indigenous Arts Code կազմակերպությունն արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է ավստրալական մշակույթի համար ավանդական արտեֆակտների կեղծ տեսակների ստեղծման դեմ, ինչպիսիք են բումերանգն ու դիջերիդու գործիքը:

Քննադատները կարծում են, որ Chanel-ը ոչ միայն ներողություն պետք է խնդրի, այլեւ բումերանգի վաճառքից ստացված շահույթը տրամադրի ավանդական արտեֆակտների կեղծման դեմ պայքարող կազմակերպություններին: