Կազիմիր Մալեւիչի 1915 թվականի «Սուպերմատիական կոմպոզիցիա հարթ պրոյեկտմամբ» նկարը դարձել է Նյու Յորքի Sotheby's աճուրդի տան թոփ լոտը: Աճուրդի տունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ կտավը վաճառվել է 21,2 մլն դոլարով:

Նկարի համար պայքարել են 4 պոտենցիալ գնորդներ, փոխանցում է Gazeta-ն: 

Reuters-ի հաղորդմամբ՝ նկարի նախնական արժեքը 12-ից մինչեւ 18 մլն դոլար էր կազմում:

Վաճառվել է նաեւ Մաքս Էրնսթի բրոնզե քանդակը: Քանդակի համար պայքարել են 10 գնորդներ, վերջին գինը հասել է 16 մլն դոլարի, որը Էրնսթի քանդակների համար ռեկորդային է: