Ռիգայի Դուման մտադիր է 90 հազար եվրո արժողությամբ հասարակական զուգարան կառուցել, հայտնում է Delfi-՝ վկայակոչելով Lsm.lv-ին:
Դրա հետ մեկտեղ, Շրջակա միջավայրի վարչության նախագահի տեղակալ Լանա Պունտուսան խոստովանել է, որ ներկայումս բյուջեում փող չկա նույնիսկ եղած հասարակական զուգարանների վերականգնման համար: Սակայն Կացարանների եւ շրջակա միջավայրի դեպատամենտի տնօրեն Անատոլի Ալեքսեյենկոն համաչափ է համարում նախատեսված 90 հազար եվրոյի ծախսը մեկ զուգարան ստեղծելու համար:
«Եթե մենք այն փայտից կառուցենք, ապա գինը կլինի մինչեւ 10 հազար: Իսկ եթե ժամանակակից զուգարան կառուցենք, որը երկար տարիներ կծառայի, ապա այդպիսիք 2 երկիր է արտադրում՝ Չեխիան եւ Չինաստանը: Անցյալ անգամ մենք ընտրեցինք չեխական զուգարանները: Եվ, ինչպես դուք տեսնում եք, դրանք գեղեցիկ են ու դեռեւս գործում են, չնայած վայրագության դեպքերին»,- պարզաբանել է Ալեքսեյենկոն:





























