Նոր Օռլեանում բանվորները քանդել են գեներալ Պ. Գ. Թ Բորեգարդի հուշարձանը։
«America.ru»-ն հաղորդում է, որ արձանը դարձել է Համադաշնության ժամանակների երրորդ հուշարձանը, որը քանդվել է Նոր Օռլեանում։ Հուշարձանը տեղադրված էր քաղաքային զբոսայգու մուտքի մոտ։
Հուշարձանն ապամոնտաժվել է անցյալ գիշեր։ Ծրագրվում է քանդել հարավի ստրկատիրական ժամանակներից մնացած չորրորդ հուշարձանը եւս։
Կոնֆեդերացիայի օրոք տեղադրված հուշարձաններն ապամոնտաժելու որոշումը քաղաքային խորհուրդն ընդունել է դեռեւս 2015 թվականին։




























