Կանադայի կառավարությունը կընդլայնի պատժամիջոցների սահմանմանը վերաբերող օրենսդրությունը, որպեսզի հնարավորություն ունենա տուգանքներ սահմանել մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը:
DW-ի հաղորդմամբ՝ արդեն ապրիլին կանադական օրենսդրության համապատասխան բարեփոխումների օգտին հանդես է եկել խորհրդարանի հանձնաժողովներից մեկը: Դա արվել է ռուսաստանցի Սերգեյ Մագնիստկու պատվին, որը 2009 թվականին մահացել է Մոսկվայի բանտերից մեկում այն բանից հետո, երբ Ռուսաստանի պաշտոնյաներին մեղադրել է 230 մլն դոլարի չափով հարկերից խուսափելու համար:





























