Հայաստանի Ազգային ժողովի խմբակցություններն ընտրեցին իրենց ղեկավարներին ու քարտուղարներին:

Մայիսի 19-ի նիստում ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար է ընտրվել Գագիկ Մելիքյանը:

«Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը Վահե Էնֆիաջյանն է:

«Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար է դարձել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գեւորգ Գորգիսյանը:

ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը նորից կլինի Արմեն Ռուստամյանը, քարտուղարը՝ Աղվան Վարդանյանը: