Օգոստոսի 29-ին Արգենտինայում տեղի է ունեցել Կոմիտասի երգչախմբի 80-ամյակին նվիրված տոնական երեկո,- հաղորդում է Diario Armenia-ն։ Միջոցառումը կայացել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի դահլիճներից մեկում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել երգչախմբի ղեկավար Մաքրուհի Էոլմեսեքյանը։ Այնուհետև ընթերցվել են պոետ-սիմվոլիստ Մարիո Բենեդետտիի բանաստեղծությունները։ Երգիչ Միգել Մարգարյանը կատարել է «Ես ծնվել եմ Պուենտե Ալսինայում» տանգոյի վարիացիան։ Կատարվել են նաև Խուլիո Իգլեսիասի երգերը։

Տենոր Հրայր Բուդիկանյանը կատարել է հայկական «Քեզ համար» երգը։ Հանդիսատեսն ունկնդրել է մեներգեր Ջակոմո Պուչինիի օպերաներից եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ։