Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի տվյալներով՝ ավելի ու ավելի քիչ ռուսաստանցիներ են հիշում Թուրքիայում հանգստի մասին. Թուրքիայի հանգստավայրերը, ըստ հարցման տվյալների, գրավում են Ռուսաստանի բնակիչների միայն 13 տոկոսին, հիմնականում երիտասարդներին եւ մայրաքաղաքների բնակիչներին: 18-24 տարեկան ռուսաստանցիներից այնտեղ գնալ է ծրագրել 28 տոկոսը, մոսկվացիների եւ պետերբուրգցիների շրջանում՝ 19 տոկոսը, նախկինում արդեն Թուրքիայում եղածների շրջանում՝ 36 տոկոսը: Նման ուղեւորությունը պատրաստ է ընկերներին խորհուրդ տալ 25 տոկոսը (18-24 տարեկանների շրջանում՝ 48 տոկոսը, Թուրքիայում արդեն եղածների շրջանում՝ 51 տոկոսը):

Թուրքիայում հանգստացողների անվտանգությունը միջինում 2,66 միավոր է գնահատվում, եւ նույնիսկ առավել չեզոք խմբերում այս ցուցանիշն այնքան էլ չի գերազանցնում 5 հնարավորից 3 բալը:

Երկրորդ տարին անընդմեջ ռուսաստանցիները հանգստի ամենացանկալի վայր են անվանում Ղրիմը, եւ հնարավորության դեպքում հատկապես այնտեղ կցանկանար հանգիստն անցկացնել նրանց 37 տոկոսը:

Վերջին 12 տարում առաջին անգամ հանրաճանաչության առումով երկրորդ տեղում են հայտնվել Կովկասի սեւծովյան ափերը՝ հարցվածների 31 տոկոսը (2016 թվականին՝ 23 տոկոսը) այդ վայրն իրենց համար ամենագրավիչն են համարել: Հեռավոր արտասահմանյան ուղեւորությունը զբաղեցրել է ցանկի միայն երրորդ տեղը (2017 թվականին 22 տոկոս եւ 21 տոկոս 2016-ին):