Չինաստանի Շենյան քաղաքի բնակիչը կոկորդիլոսին պարանով կապած զբոսանքի է դուրս բերել քաղաքի մարդաշատ փողոցում, իսկ հետո նրանից խորոված պատրաստել, հայտնում է Daily Mail-ը։
Կոկորդիլոսը՝ կպչուն թղթով փաթաթված երախով, քայլում էր իր տիրոջ հետեւից ետեւի թաթերի վրա կանգնած։ Այս արտասովոր տեսարանը դիտելու համար բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Ոմանք փորձում էին լուսանկարվել կոկորդիլոսի հետ։
Չինացին կոկորդիլոսին տարել է իր խորովածանոց, որից հետո մորթել է կենդանուն ու խորովել նրա միսը վաճառքի համար
Սողունի երկարությունը մոտ մեկուկես մետր էր։ Կենդանին այն ֆերմայից էր, որտեղ կոկորդիլոսների միս են բուծում։





























