Հայաստանը Ռուսաստանից զենքը ձեռք է բերում ներռուսական գներով: Մայիսի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հատուկ համաձայնագրեր են կնքվել, որոնք թույլ են տալիս նրա հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնել հատուկ պայմաններով: «Օրինակ՝ մենք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ձեռք ենք բերում Ռուսաստանի ներքին գներով: Այսինքն՝ գները, որոնք գործում են Ռուսաստանի բանակի համար, գործում են նաեւ Հայաստանի համար: Սա, իհարկե, մեծ առավելություն է»,- ընդգծեց Այվազյանը:





























