Քալիֆորնիայի սենատի ենթահանձնաժողովը 16 մլն դոլար է հատկացրել մի ծրագրի, որը ներառում է նաեւ Հայոց ցեղասպանության ու պատմական այլ կարեւոր իրադարձությունների թեմայով ուսուցիչների վերաապատրաստում։ Այս որոշման մասին հայտնել է սենատոր Էնթոնի Պորտանտինոն, փոխանցում է Asbarez-ը։
Անցած տարի Քալիֆորնիայի կրթական հարցերով խորհուրդը հաստատել էր «Պատմություն- հասարակագիտություն» նոր ուսումնական ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի՝ աշակերտները ավելի խորը գիտելիքներ են ստանալու Հայոց ցեղասպանության մասին։
«Ես հատկապես ուրախ եմ, որ բյուջետային ֆինանսավորումը ներառում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ծրագրի ստանդարտների իրականացում։ Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստերը համաշխարհային պատմության ողբերգական ու կարեւոր մասն են»,- հայտնել է սենատորը։





























