Ավստրալական բնիկ ցեղախմբերի հարյուրավոր առաջնորդներ հավաքվել են երկրի կենտրոնում գումարված գագաթնաժողովին, որը նվիրված է Ավստրալիայի առաջին բնակիչների ճանաչմանը, հաղորդում է BBC-ն:

Աբորիգենների համար սուրբ Ուլուրու ժայռի վրա եռօրյա հանդիպումը նվիրված է երկրի բնիկների իրավունքների ճանաչման 50-րդ տարեդարձին:

1967 թվականի մայիսի 27-ին երկրում անցկացված հանրաքվեի արդյունքում փոփոխություններ են կատարվել երկրի սահմանադրության մեջ, որոնք թույլ տվեցին ընդունել բնիկների շահերից բխող օրենքներ:

Սակայն երկրի Սահմանադրության մեջ աբորիգենները նախկինի պես չեն հիշատակվում: Այս գագաթնաժողովը, ինչպես ենթադրում են մասնակիցները, թույլ կտա հասնել միասնականության բնիկների ճանաչման հարցում:

Ավստրալիայի աբորիգենները կազմում են երկրի 24 մլն բնակչության միայն 2.5%-ը: