Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Պատվիրակությունը մասնակցելու է Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ  կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։