2017 թվականի մայիսի 24-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք  Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ  ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, թե նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի,  միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության այլ  հարցեր: