ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն կառաջարկի դյուրացնել վիզայի ռեժիմը Ճապոնիայի քաղաքացիների համար՝ երկիր ավելի շատ զբոսաշրջիկների գրավելու նպատակով։ Այս մասին «Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երթուղի աշխարհի քարտեզին» սեմինարի ժամանակ ասել է կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Ըստ նրա՝ այս առումով Իրանը վառ օրինակ է։ Հայաստան ժամանող իրանցիների թիվը նախկինում նույնպես մեծ էր (ռուսներից հետո թվով երկրորդը)։ Իսկ 2017 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Իրանից 23 տոկոսով ավելի շատ հյուրեր են ժամանել ։

Ավելի վաղ վիզաների ազատականացումը (դեռեւս միակողմանի) դրական արդյունք է ունեցել Եվրամիության եւ ԱՄՆ-ի քաղաքացիների պարագայում։