Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը կմեկնի Հարավային Ամերիկա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջից: Նա կմասնակցի Բուենոս Այրեսում մայիսի 31-ին բացվելիք Առողջապահության ոլորտի հայ մասնագետների 12-րդ համաժողովին:
Համաժողովի նպատակը հայ բժիշկների միջև փորձի փոխանակումն է, ինչպես նաև առողջապահության ոլորտում Հայաստանում և Արցախում առկա մարտահրավերների քննարկումը:





























