Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 25-ին, հրամանագիր է ստորագրել Աշոտ Մանուկյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակելու մասին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվել է 2016 թվականին, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո:




























