ԱՊՀ ընդհանուր էլեկտրոէներգետիկ շուկան կարող է ձեւավորվել ԵՏՄ ընդհանուր շուկայի հիման վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

«Այդ համաձայնագիրը վաղուց է ստորագրված՝ 2007-ին ու իմ կարծիքով հիմնարար համաձայնագրերից մեկն է։ Բայց ավաղ դրա իրականացման մակարդակը մինչեւ վերջերս ցածր էր։ ԱՊՀ-ում գործում է էլեկտրաէներգետիկ խորհուրդ։ Այդուհանդերձ , մենք հիմա ենք սկսել ազգային օրենսդրությունները համապատասխանեցնել ընդհանուր պահանջներին, այսինքն ներդաշնակեցնել օրենսդրությունները»,- ասել է վարչապետը։

Հենց դա արվի, հնարավոր կլինի խոսել այն մասին, որ ԱՊՀ-ում ձեւավորվում է միասնական էլեկտրաէներգետիկ շուկա, նշել է Ռուսաստանի վարչապետը։ Նրա խոսքով բոլոր երկրները շահագրգռված են դրանում։

«Առավել եւս որ կան էներգիայի պակաս ունեցող երկրներ ու էներգիայի ավելցուկով երկրներ  եւ կանոնակարգումը պետք է ունիֆիկացվի» ,- ասել է Մեդվեդեւը։ Նրա խոսքով դրան զուգահեռ՝ մինչեւ 2019-ի հուլիսի 1- ը, ԵՏՄ-ում պետք է ստեղծվի էլեկտրաէներգիայի միասնական շուկա։

Մեդվեդեւը նշել է, որ ԵՏՄ-ում իրականացվող աշխատանքները կարող են որպես մոդել առաջարկվել նաեւ ԱՊՀ մյուս երկրներին։ Այդ աշխատանքի հիման վրա կառաջանա միասնական մոտեցումն է թե ԱՊՀ, թե ԵՏՄ շրջանակում։