Նյու Ուեսթմինսթերի կենդանիների փոքր ապաստարանը իր համար ռեկորդային՝ 275 հազար դոլարի նվիրատվություն է ստացել: Իր մահվանից հետո նման գումար է թողել 83-ամյա Դերիլ Մութցը, որն անգամ այս քաղաքում չէր ապրում եւ կատուներին չէր սիրում: Տղամարդը երեխաներ չուներ եւ ապրում էր շան հետ, հայտնում է News Vancouver-ը:

Մութցը կտակում նշել է, թե փողն ինչպես պետք է ծախսեն: Օրինակ՝ ծերունին խնդրել է 55 հազար դոլար հատկացնել այն կենդանիների օգնությանը, որոնք անասնաբուժական համալիր օգնության կարիք ունեն՝ վիրահատություններ եւ ատամնաբուժական ծառայություններ: Կտակի համաձայն՝ 115 հազար դոլար պետք է ծախսվի խաղալիքների, հյուրասիրության, հատուկ թրենինգների համար, որպեսզի ձեռնասունները նախկին վստահությունը ստանան:

Ապաստարանը ֆինանսավորում է քաղաքապետարանը, սակայն այդ փողը երբեք չի բավականացնում: Այս պատճառով առատաձեռն նվիրատվությունը աշխատակիցների համար փրկություն էր: Բանն այն է, որ այս հաստատությունում կենդանիներին չեն անզգայացնում, եթե նույնիսկ շտապ բժշկական օգնության կարիք կա: Կենդանիների որսման ծառայությունում աշխատող Մարջա Ֆոքսն ասել է, որ այս միջոցները ապաստարանի կենսագործունեությունը կապահովեն 5 տարի: