Ավելի քան 10 հազար բաժին մեքսիկական ավանդական ուտեստ՝ տակո (եգիպտացորենի լոշիկ` միջուկով) է պատրաստվել եւ առաքվել գնորդներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում սահմանված համաշխարհային ռեկորդի շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վաղ առավոտից 60 խոհարարներ հյուրասիրություն են պատրաստել, որի ժամանակ օգտագործվել է միայն 1,2 տոննա միս: Սննդի մատակարարման օնլայն ծառայություններից մեկը բաժանել է տակոները: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի տարածաշրջանային ներկայացուցիչների կողմից:
Բոլոր 10 հազար պատվերները հասցեատերերին հասցնելու համար ընդամենը 2 ժամ է պահանջվել:





























