Անկարայի քաղաքային իշխանությունները բնակիչներին զարմացնող հերթական որոշումն են կայացրել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետարանի որոշմամբ Անկարայում մութն ընկնելուց հետո արգելվում է կրակ վառել, երկրի հիմնը կամ ցանկացած տեսակի երգ երգել։

Քաղաքային իշխանությունները նշել են, թե  կրակ վառելով կամ երգեր երգելով մեծանում է ահաբեկչության վտանգը, քանի որ ահաբեկիչները թիրախ կընտրեն երգողներին կամ կրակ վառողներին։