Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի պաշտպանի գանգատը՝ իր պաշտպանյալի ապօրինի կալանքի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ը տեղեկացավ Արա Ղարագյոզյանից:

ՄԻԵԴ-ն հայտնել է փաստաբանին, որ դատարանը քննության կառնի տվյալ գործն առաջին իսկ հնարավորության դեպքում:

Նշենք, որ Արարար Խանդոյանի համար մեղադրողը 4 տարվա ազատազրկում էր պահանջել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ.հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Խանդոյանը կալանքի տակ է: