General Motors ընկերության եւ չինական SAIC ու Wuling Motors ընկերությունների համագործակցության արդյունքում կհայտնվի նոր ավտոմոբիլային մակնիշ՝ Baojun-ը:

Մակնիշի նոր ավտոմոբիլը լինելու է Baojun 630 սեդանը: Այդ կոմպակտ մեքենան ստեղծվել է  GM-ի պլատֆորմի վրա: Այն սարքավորված է «Եվրո-4» չափորոշիչին համապատասխանող շարժիչով:

Նորույթը կհայտնվի չինական շուկայում 2011թ. առաջին կեսին: Մեքենայի ենթադրյալ գինը 7 հազար դոլար է: