Դեռ հստակ որեւէ բան չեն ասել: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց իրեն Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակելու լուրերին:
«Դեռ կոնկրետ բան չկա, հիմա ոչինչ չեմ կարող ասել, քննարկում չի եղել»,-ասաց Մարտուն Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Հրապարակ» թերթի, Մարտուն Գրիգորյանին հնարավոր է նշանակեն Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Նախօրեին Նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Արթուր Առաքելյանը, որը նշանակվել էր նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք եւ նրա մտերիմներից էր:
Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ ցուցակով իր թեկնածությունն էր առաջադրել Շիրակի մարզում, սակայն այդ մարզից պատգամավորներ էին ընտրվել Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:





























