Ցանկացած տարածաշրջանային նախագիծ քաղաքական մեծ կամք է պահանջում՝ որպես շուկաների ինտեգրման շարժիչ ուժ։ Այս մասին մայիսի 31-ին հայտարարեց Energy control ընկերության ներկայացուցիչ Սարին Աբադոն՝ Ավստրիայից՝ ելույթ ունենալով Աշխաբադում, Միջազգային էներգետիկ խարտիայի ֆորումում։ 

Նրա խոսքով՝ շուկաների ինտեգրումը մեծացնում է մրցունակությունն ու սպառողների նկատմամբ ավելի մեծ վստահություն առաջացնում՝ վերջիվերջո հանգեցնելով էլեկտրաէներգիայի գների նվազեցմանը։ «Ինչպե՞ս էինք մենք ձգտում դրան հասնել։ Մենք գործընթացը սկսել ենք 90-ականներին եւ մինչ այսօր սովորում ենք։ Շուկաների ինտեգրման գործընթացն աստիճանաբար է տեղի ունենում։ Եվրոպայում բարեփոխումների երեք մեծ ալիք տեղի ունեցավ՝ փաթեթներ, որոնք նորմատիվ-իրավական ակտեր են պարունակում։ Դրանց նպատակը շուկայի ազատականացումն է»,-նշել է Աբադոն։

Նա ընդգծել է, որ ինետգրված շուկաների աշխատանքի համար շատ կարեւոր են սպառողները։