Մայիսի 30-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «պոլիտրավմա ախտորոշմամբ» բուժօգնության դիմած 62-ամյա քաղաքացուհին հայտնել է, որ Ագրարային համալսարանի մոտ վայր է ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացուհին նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.30-ին, Տերյան փողոցում՝ Ագրարային համալսարանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























