Կոտայքի մարզի Առինջ գյուղում մայիսի 30-ին 56-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ին հայտնեցին, որ ժաը 16:00-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Դուրյան 15 հասցեում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետի մոտ տղամարդու դի կա:
Մեկնած խումբը պարզել է մահացածի ինթնությունը, ում դիակը հայտանբերել է շտապօգնության բժշկուհին՝ նրան պատկանող մեքենայի մոտ՝ մեջքին պառկած:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




























