Տղամարդը, որը ուսումնասիրում էր աշխատանքային պայմանները ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփի ֆիրմայի համար կոշիկ արտադրող չինական այն ընկերությունում, ձերբակալվել է, եւս երկու ակտիվիստներ անհետ կորել են։ Այս մասին հայտնում է Նյու Յորքում տեղակայված China Labor Watch իրավապաշտպան կազմակերպությունը, որը ակտիվիստներին օգնելու ու ազատելու խնդրանքով դիմել է ԱՄՆ նախագահ Թրամփին ու նրա դստերը։
Ակտիվիստ Խուա Խայֆենը կալանավորվել է Ցզյանսի նահանգում՝ գաղտնալսող սարքերի ապօրինի գործածման կասկածանքով։
Իվանկա Թրամփի ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։ Սպիտակ տունն ու Իվանկա Թրամփի փաստաբան Ջեյմի Գորելիկը չեն պատասխանել մեկնաբանելու խնդրանքներին։
Իսկ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունյինն ասել է, որ չինչ չգիտի այդ իրավիճակի մասին ու նույնպես հրաժարվել է մեկնաբանել։





























