Եգիպտական բանակը Կահիրեից արեւելք առգրավել է ահաբեկիչների համար նախատեսված պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակ, հայտնել է Եգիպտոսի ԶՈՒ ներկայացուցիչ, գնդապետ Թամեր ար- Ռիֆաին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ձերբակալված պիկապը բեռնված է եղել ոչ միայն պայթուցիկով, այլեւ այլ նյութերով, որոնք անհրաժեշտ են ինքնաշեն ռումբեր պատրաստելու համար, նաեւ մի քանի հակագազերով ու զտիչներով։ Ար- Ռիֆաիի խոսքով այդ ամբողջ խմբաքանակը նախատեսված է եղել Սինայի թերակղզում գործող ահաբեկիչների համար։ Մեքենայում գտնվող երկու կասկածյալները ձերբակալվել են։