Ֆրանսիան Հայաստանի ընկերն է: Հունիսի 1-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:
Պատասխանելով հարցին, Հայաստանից խորհրդարանական եւ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո հարաբերությունների խորացման նախադրյալներ կա՞ն, դեսպանը նշեց, որ երկու ժողովուրդները բարեկամություն են անում բոլոր մակարդակներում:
Դիվանագետի խոսքով՝ հիմա նպատակը հարաբերությունները խորացնելն ու դինամիկան ավելացնելն է: «Բայց դա կապված չէ ընտրությունների հետ»,- նշեց դեսպանը: Նա նաեւ հիշեցրեց, որ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը մեծությամբ երկրորդն է Ֆրանսիայի խորհրդարանում, եւ դրանում ներառված են պատգամավորներ ոչ միայն հայկական արմատներով:





























