Սպիտակ տունը դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով վերականգնել ԱՄՆ վեց երկրների քաղաքացիների մուտքն արգելող հրամանագրի գործողությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ ստորին ատյանի դատարանների կողմից հրամանագիրն արգելափակվել էր՝ խտրականության հիմնավորմամբ: Վիճելի հրամանագիրն ԱՄՆ-ում բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:
«Մենք դիմել ենք Գերագույն դատարան եւ վստահ ենք, որ նախագահ Թրամփի հրամանագիրը ժողովրդի անվտանգության ապահովման եւ ահաբեկչությունից մեր հանրության պաշտպանության հարցում նրա օրինական լիազորությունների շրջանակում է»,- հայտարարել է արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սառա Իսգուր Ֆլորեսը:





























