Քաբուլում գերեզմանատան մոտ տեղի ունեցած 3 պայթյունների հետեւանքով 18 մարդ է մահացել: Այդ պահին ընթանում էր աֆղան սենատորի որդու թաղման արարողությունը, հաղորդում է TOLOnews-ը:

Վերջին տվյալներով, եւս 30 մարդ վիրավորվել է: Սգո արարողությանը ներկա են եղել պաշտոնատար անձինք: