«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) «մոտ օրերս» կսկսեն Ռաքքայի գրոհը, որն այժմ գտնվում է «Իսլամական պետության» գրոհայինների տիրապետության տակ, հաղորդում է Reuters-ը:

«Զորքերը հասել են քաղաքի մատույցներին, մասշտաբային գործողությունը կսկսվի մոտ օրերս»,-ասել է քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) ներկայացուցիչը:

Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ը Ռաքքայի գրոհից առաջ սկսել է զենք մատակարարել Սիրիայի քրդերին: