Համացանցում հանրաճանաչություն է վայելում վայրի արջի տեսագրությունը, որը երաժշտական տաղանդով է օժտված։

Կոլորադոյի բնակելի տանը տեղադրված տեսախցիկը տեսագրել է անկոչ հյուրին։ Կենդանին նախ «ուսումնասիրել է» խոհանոցը, ստուգել ննջասենյակը։ Հյուրասենյակում արջի ուշադրությունը գրավել է դաշնամուրը։ Նա կանգնել է հետեւի թաթերին ու սկսել նվագել, փոխացնում է Piter.tv-ն։

Տուն վերադառնալուց հետո տերերը հասկացել են, որ տանն օտար մեկն է եղել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստուգել են տեսախցիկներն ու պարզել, որ արջ կարճ ժամանակով հյուրընկալվել է նրանց բնակարանում։