Աշխարհի իրադրությունը ավելի պարզ չի դառնա, հակառակը՝ համաշխարհային անվտանգության մեջ մի շարք բարդություններ են նկատվում: Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ենթադրում ենք, որ հետագայում աշխարհում իրադրությունն ավելի պարզ չի զարգանա: Հակառակը՝ համաշխարհային, նաեւ տարածաշրջանային անվտանգության մեջ մենք մի շարք բարդություններ ենք տեսնում: Այդ պատճառով ժամանակին արձագանքելը չափազանց կարեւոր է: Հույս ունենք, որ մենք հստակ կարձագանքենք եւ անհրաժեշտ հրահանգներ կներկայացնենք»,- ասել է Պատրուշեւը:
Նրա խոսքով՝ Մոսկվան այս ուղղությամբ արտասահմանյան գործընկերների հետ ակտիվորեն համագործակցում է եւ տեսնում է, որ «մեր շատ մշակումներ նրանք օգտագործում են պրակտիկ գործունեության մեջ, ինչը նույնպես շատ կարեւոր է»:





























